Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մոտեցիր

Մոտեցիր
24.07.2012 | 02:12

Հուլիսի 24

Տեր, առաջնորդիր մեզ։ Ցույց տուր մեզ Քո կամքը և ճանապարհն ամեն բանի մեջ:

Մոտեցիր Ինձ, և դու կգտնես ճանապարհը, որովհետև ինչպես Իմ աշակերտներին ասացի` Ես եմ ճանապարհը։ Այս է լուծումը երկրային բոլոր խնդիրների։
Մոտեցիր, որքան կարող ես մոտեցիր Ինձ։ Մտածիր, գործիր և ապրիր Իմ ներկայության մեջ։ Ոչ մի թշնամի չի համարձակվի վնասել քեզ, երբ Ես եմ քեզ պաշտպանում։ Այս է գաղտնիքը` ձեռք բերելու համար ողջ զորությունը, ողջ խաղաղությունը, ողջ ազատությունը, սրանք են պտուղները Ինձ մոտ լինելու։
Օթևանիր Ինձ մոտ։ Ապրիր Իմ ներկայությունը։ Հրճվիր Իմ սիրով։ Շնորհակալ եղիր, օրհնիր Ինձ, և հրաշալիքներ կբացվեն քեզ։

Դիտվել է՝ 10451

Մեկնաբանություններ